ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 
  • Կատարելագործվում է ընտանեկան նպաստի համակարգը

    Կատարելագործվում է ընտանեկան նպաստի համակարգը

    14.02.2013| 14:14
    ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2013 թ. ընտանեկան նպաստի համակարգի ռիսկերի զսպման գործողությունների ժամանակացույցին։ Առաջարկվելիք օրենսդրական փոփոխություններով ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակի, պետական նպաստի, դրամական օգնության և այլ վճարումների նշանակման և վճարման գործառույթները կվերապահվեն մեկ պետական մարմնի, կհստակեցվեն այդ ընթացակարգերը, կբացառվի նպաստառուի և մասնագետի անմիջական շփումը։ Ժամանակացույցով նախատեսվում են նաև այլ միջոցառումներ, մասնավորապես, ընտանեկան նպաստի նշանակման և վճարման գործընթացի վերահսկողություն։
  • Գորիսի տարածքում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

    Գորիսի տարածքում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

    14.02.2013| 11:48
    Փետրվարի 14-ին՝ ժամը 9.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
  • ԻԻՀ-ն ու ՄԱԳԱՏԷ-ն բանակցեցին

    ԻԻՀ-ն ու ՄԱԳԱՏԷ-ն բանակցեցին

    14.02.2013| 11:47
    Իրանի մայրաքաղաքում այսօր ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության և ՄԱԳԱՏԷ-ի միջև բանակցությունների հերթական փուլը։ Ատոմային էներգետիկայի իրանյան կազմակերպության գրասենյակում տեղի ունեցած բանակցությունների մանրամասների մասին առայժմ տեղեկություններ չկան։
  • Ջ. Քերի. «Ասադը պետք է հրաժարական տա»

    Ջ. Քերի. «Ասադը պետք է հրաժարական տա»

    14.02.2013| 11:45
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի ճգնաժամի ցանկացած լուծում պետք է ենթադրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը։ Նա նաև ընդգծել է, որ անձամբ ինքը մտադիր է համոզել Ասադին հրաժարական ներկայացնելու հարցում։
  • ԱՆ-24-ի վթարը՝ Դոնեցկում. կա 5 զոհ

    ԱՆ-24-ի վթարը՝ Դոնեցկում. կա 5 զոհ

    14.02.2013| 11:44
    Երեկ երեկոյան Դոնեցկում ԱՆ-24 ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով ավելի քան 5 մարդ է զոհվել, ևս 19-ը տուժել են։ «Հարավային ավիաուղիներ» ընկերության օդանավը, որի մեջ եղել է ավելի քան 40 ուղևոր, իրականացնում էր Օդեսա-Դոնեցկ չվերթը։
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    13.02.2013| 18:32
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 14-ին ժամը 11.00-20.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի 9-18 և Հերացի փողոցների, իսկ ժամը 10.00-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 10.00-ն՝ Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի շարքերի ու 2-րդ փողոցի, Որմնադիրների փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • Առողջապահության նախարարն այցելել է Անդրիաս Ղուկասյանին

    Առողջապահության նախարարն այցելել է Անդրիաս Ղուկասյանին

    13.02.2013| 17:36
    Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր կրկին այցելել է ՀՀ նախագահի թեկնածու, 24 օր հացադուլում գտնվող Անդրիաս Ղուկասյանին։ Նախարարը տեղեկացրել է, որ հացադուլի այս փուլում ցանկացած պահի նրա օրգանիզմում կարող են անշրջելի փոփոխություններ տեղի ունենալ և ուղեկցվել ծանր հետևանքներով։
  • Ասանժը որոշել է մասնակցել Ավստրալիայի խորհրդարանական ընտրություններին

    Ասանժը որոշել է մասնակցել Ավստրալիայի խորհրդարանական ընտրություններին

    13.02.2013| 16:54
    «Վիկիլիկսի» հիմնադիր Ջուլիան Ասանժի ստորագրությամբ երեկ Ավստրալիայի Վիկտորիա նահանգի ընտրական հանձնաժողով է ներկայացվել մի գրություն, որով Ասանժը հայտ է ներկայացնում Ավստրալիայի Սենատի ընտրություններին մասնակցելու համար։ Հայտում գրված է Ասանժի մոր տան հասցեն, որն ապրում է Մելբուռնի արվարձաններից մեկում։
  • Բենեդիկտոս 16-րդը նրանց օրհնեց վերջին անգամ

    Բենեդիկտոս 16-րդը նրանց օրհնեց վերջին անգամ

    13.02.2013| 16:21
    Բենեդիկտոս 16-րդի հանկարծահաս հրաժարականը չի խանգարել, որ Հռոմում հանդիսավորապես նշվի Մալթայի ասպետների օրդենի հիմնադրման 900-ամյակը:
  • Երկինքը կո՞ղմ է, թե՞ դեմ

    Երկինքը կո՞ղմ է, թե՞ դեմ

    13.02.2013| 16:13
    Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հրաժարականը ուղեկցվել է նաև երկնային արձագանքով: Ականատեսների պնդմամբ` պապի հրաժարականից անմիջապես հետո կայծակը հարվածել է Հռոմի սուրբ Պետրոս տաճարի գմբեթին: